Քոչարյան․ Վերջին տարիներին արվել է ամեն ինչ բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար![]() 28 հունվարի 2026 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բանակի օրվա առթիվ հղած ուղերձում «ցավով արձանագրել է, որ անցնող մոտ 8 տարում արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար»։ Նա հույս է հայտնել, որ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը: «Քաղաքական ղեկավարության՝ «իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար»: Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր և մարտունակ բանակն է, և մենք բացառություն չենք կարող լինել: Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն: Փա՜ռք Հայոց բանակի համազգեստն արժանապատվորեն կրող բոլոր զինվորականներին: Հավերժ փառք Հայրենիքի համար նահատակված մեր զինվորներին»,- ասվում է ուղերձում»,-ասվում է ուղերձում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |