Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Ֆարխոյանը![]() 30 հունվարի 2026 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։ «Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի երեք նստավայրերում պտտվելուց հետո վերջապես գնաց ու գտավ իր սրտի դատավորին։ Եվ այդ դատավորն է Կարեն Ֆարխոյանը։ Կալանքի երկարացման նիստը կկայանա երկուշաբթի օրը, փետրվարի 2-ին, ժամը 18:30-ին, դատարանի Կենտրոնի նստավայրում։ Հ․Գ․ Մասիս Մելքոնյանը Հայաստանում չէ․․․», - նշել է նա։ Արշակ սրբազանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին: Նրան կալանավորելու որոշումը կայացրել էր դատավոր Մասիս Մելքոնյանը։ Դեկտեմբերի 4-ին, ԱԱԾ-ն Արշակ Սրբազանին ձերբակալել էր Քննչական կոմիտեի շենքում։ Քննչական մարմինը հայտնել էր՝ ձերբակալությունը կատարվել է քրեական վարույթի շրջանակում։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |