Տեր Պսակ. ՊՆ ղեկավարի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է![]() 30 հունվարի 2026 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտնել է, որ պաշտպանության նախարարի հրամանով դադարեցվել է ավելի քան 20 տարի գործած ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդության գործունեությունը։ «Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից: Աստված զորացնի Մեր Եկեղեցին, մեր Հայրենիքը ու մեր Բանակը…», – գրել է նա, հայտնում է Aysor.am-ը: ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդությունը հիմնվել էր 1997 թվականի նոյեմբերի 13-ին՝ Գարեգին Ա կաթողիկոսի և պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ 1997 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր: Բանակի հոգևոր առաջնորդությունն սկզբնական շրջանում ստեղծվել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |