Գալստյանը ՔԿՀ-ից կոչ է արել «չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել»![]() 2 փետրվարի 2026 - 18:25 AMT PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը փաստաբան Արսեն Բաբայանի միջոցով ուղերձ է հղել ՔԿՀ-ից։ Այն հրապարակվել է փաստաբանի ֆեյսբուքյան էջում: «Շնորհակալ եմ համախոհներիս ու գաղափարակից ընկերներիս այս օրերին ցուցաբերած աջակցության ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար։ Գիտեմ, որ շատ դժվար է։ Նիկոլի Հայաստանում, որտեղ հետապնդվում է հայի խիղճը, հավատքն ու հայրենասիրությունը, փոխարենը՝ փառաբանվում է ստամոքսը, սատանիզմն ու պանթուրքիզմը։ Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել։ Ընդհակառակը՝ հավատալ, համախմբել և հաղթել։ Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ։ Հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն։ P.S․ Թակիր, որ բացես, Փնտրիր, որ գտնես»,- ասվում է ուղերձում։ Գալստյանը կալանավորվել է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |