Սիմոնյանը՝ գերիների մասին․ Հրապարակային այդ մասին չենք խոսում![]() 10 փետրվարի 2026 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին և պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք շոշափելի արդյունքներ կան գերիների հարցի հետ կապված, ասել է, որ հրապարակային այդ մասին չեն խոսում: «Հաճախ այդ հարցը տալիս եք, մենք ասում ենք՝ հրապարակային այդ մասին չենք խոսում, գործն արվում է, այդ ասածից հետո ինչ-որ քանակությամբ մարդիկ վերադառնում են ՀՀ: Որևիցե բան մարտավարության մեջ չի փոխվել»,– նշել է նա, հայտնում է Auroranews.am-ը: Նա նաև դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրական եմ գնահատում այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ: Կարծում եմ, եթե այս ճանապարհով շարունակենք առաջ ընթանալ, մեր երկու երկրները մոտ ապագայում այլևս խնդիր չեն ունենա»,– ասել է Սիմոնյանը։ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |