Վարչապետ․ ՌԴ շահերին վնասել չկա մեր օրակարգում, բայց միշտ գործում ենք ի շահ Հայաստանի![]() 11 փետրվարի 2026 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, ասել է, որ ՀՀ օրակարգում երբևէ չի եղել, չկա և չի լինելու ՌԴ-ի շահերին վնասելու մտադրություն: «Մենք բոլոր գործընկերներին ասում ենք, որ Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում՝ բացառված է։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ դեմ գործելու տրամաբանության մեջ, թեև մինչ այժմ նման փորձեր չեն եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը գնահատում է ՌԴ հետ ունեցած հարաբերությունները։ Փաշինյանը կարևորել է նաև անձնական հարաբերությունները: «Ես շատ ուղիղ և ջերմ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, կառավարության ղեկավար Մխայիլ Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է, մենք երբեք չենք գործելու ՌԴ դեմ»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ կարող են լինել նաև խնդիրներ որոշ իրավիճակներում, քանի որ «միշտ գործում են ի շահ Հայաստանի»: Անդրադառնալով օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կնքված փաստաթղթին՝ նա ասել է, որ դրա հիմքում այն բովանդակությունն է, որը նախորդ տարիներին առաջարկվել է ՌԴ-ին։ «Իհարկե, TRIPP չկար, բայց ընդամենը հինգ բառ ենք ուզել՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն։ Մենք ասել ենք՝ դրեք այս հինգ բառը թղթի մեջ, և ցանկացած պահի կստորագրեմ այդ թուղթը»,-ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ հետ չենք կռվելու: Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |