Վարդևանյան․ Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ![]() 14 փետրվարի 2026 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ գործարար և բարերար «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ՝ շեշտելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախադեպեր արդեն եղել են։ «1)Վարչապետին ներկայացվող պահանջները որոշում է ժողովուրդը: 2)Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ: 3)Վարչապետին ներկայացվող պահանջները Ազգային ժողովը կարող է փոփոխել պարզ ընթացակարգով: ԱԺ կողմից Սահմանադրության փոփոխությունը հենց օրվա իշխանությունները իրացրել են դեռևս 2020 թվականի հունիսին: Անդրադարձել եմ նաև այլ հարցերի: Աստված պահապան մեր ժողովրդին ու Հայոց աշխարհին: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-ասվում է գրառման մեջ: Վարդևանյանը նշել է, որ Սահմանադրության փոփոխության անթույլատրելիության թեման սկսվել է շրջանառվել այն պահից, երբ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ճանապարհը, որով Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ կամ վարչապետի թեկնածու, Սահմանադրության փոփոխությունն է։ Փաստաբանը պարզաբանել է, որ Սահմանադրության փոփոխությունը տեղի են ունենում տարբեր եղանակներով, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ Սահմանադրության փոփոխությունն ԱԺ 2/3-ի կողմից, որը ներդրվել է 2015 թ․ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Վարդևանյանը հիշեցրել է, որ 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ և երկու երրորդի կողմ ձայներով կատարվել է Սահմանադրական փոփոխություն։ Թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հայտարարելով, որ Կարապետյանը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու, հայտնում է Panorama.am-ը: «Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ, տվյալ դեպքում նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու: Հետևաբար ինչ ասում եք, պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի, հետևաբար գոյություն չունեցող բանը ես հարկ չեմ համարում մեկնաբանել»,-ասել է նա: Նա նաև ասել է, որ Հայաստանի օրենսդրությամբ քաղաքացիները կարող են ստեղծել կուսակցություններ։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդես է եկել գրառմամբ` նշելով, որ Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել: «Այսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է։ Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել։ Բայց դա նրան չի օգնի, որովհետև Սամվել Կարապետյանը դառնալու է վարչապետ, և Հայաստանը լինելու է ուժեղ։ Մեզ մեծ հաղթանակ է պետք, որպեսզի իրականացնենք այն մեծ փոփոխությունները, որոնց կարիքը Հայաստանը ունի՝ 300,000 նոր աշխատատեղ, 20,000 մատչելի բնակարան, երաշխավորված բերքի մթերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազեցում։ Փաշինյանն այնքան թույլ է իրեն զգում և այնքան է վախենում Սամվել Կարապետյանից, որ նրան խոսելու հնարավորություն չի տալիս։ Հակառակ դեպքում հենց նա կպատասխաներ նրան այսպես»,-գրել է նա։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ իրավական գործընթացների միջոցով է հնարավոր դարձել Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ հղում անելով Սահմանադրության 148-րդ հոդվածին։ «Ընտրություններից 20 օր անց հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ՝ թույլ տալու միայն 1 ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ: Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |