Կաթողիկոսի եղբոր խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով![]() 18 փետրվարի 2026 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի խափանման միջոցները փոխարինվել են տնային կալանքով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրել է և կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 մլն. դրամ գրավ և բացակայելու արգելք: Հիշեցնեմ, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ ակնհայտ անհիմն և ապօրինի քրեական հետպնդում է իրականացվում»,- գրել է նա։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արմինե Ֆայանը: «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մ.Շահվերդյանի նախագահությամբ այսօր որոշում է կայացրել Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչ Նազելի Սարգսյանի միջնորդությունը մերժելու մասին: Դատարանն արձանագրել է, որ բացակայում է Նաիրա Ալավերդյանին տնային կալանքի տակ պահելու հիմքը, հետևաբար՝ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ենթակա է վերացման: Նաիրա Ալավերդյանի պաշտպաններ են հանդիսանում փաստաբաններ Մարինե Ֆարմանյանը և Վահագն Քեշիշյանը»,-ասվում է գրառման մեջ: Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել էին նոյեմբերի 2-ին։ Նրանց մեղադրում են խուլիգանության և նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |