Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերը![]() 18 փետրվարի 2026 - 11:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել նաև առաջիկա բարձր մակարդակի միջոցառումների և փոխայցերի օրակարգերի շուրջ՝ կարևորելով գործընկերության խորացման նպատակով նոր շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին, ինչպես նաև այդ ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ժողովրդավարական դիմակայունության հետևողական ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։ Արարատ Միրզոյանն ու Խերտ Յան Կոպմանը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված դինամիկան ու առկա հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։ Հայաստան-ԵՄ գագաթաժողովը նախատեսված է 2026-ի մայիսին Երևանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |