Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար է նշանակվել Սատու Կոյվուն![]() 18 փետրվարի 2026 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար։ Նա իր պարտականությունները ստանձնելու է 2026 թվականի փետրվարի 20-ին՝ փոխարինելով Մարկուս Ռիտերին։ Սատու Կոյվուն ֆինն ավագ ոստիկան է, որն ունի ավելի քան 35 տարվա ազգային և միջազգային մասնագիտական փորձ։ Նշանակումից առաջ նա զբաղեցրել է Ֆինլանդիայի Ազգային ոստիկանության վարչությունում մարդկային ռեսուրսների ղեկավարի պաշտոնը, հայտնում է 1lurer.am-ը: Նրա նշանակման որոշումը կայացվել է ԵՄ Քաղաքական և անվտանգության կոմիտեի կողմից՝ 2026 թվականի փետրվարի 17-ին։ Աառաքելության մանդատն ընդգրկում է տեղում իրավիճակի դիտարկումն ու դրա վերաբերյալ զեկուցումը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի հայկական հատվածում։ Առաքելության մանդատը սահմանված է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Առաքելությունը կազմված է ավելի քան 200 միջազգային և տեղական աշխատակիցներից։ Դիտորդներն ու քաղաքացիական փորձագետները ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություն և մեկ երրորդ ներդրող երկիր՝ Կանադան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |