Փաշինյանի մասնակցությամբ պատարագին կաթողիկոսի անունը չի զեղչվել![]() 23 փետրվարի 2026 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ մատուցված պատարագի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը չի զեղչվել: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանն ասել է, որ արարողությունը կատարվել է ընդունված կարգով և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան հիշատակմամբ, հայտնում է Sputnik Արմենիան: «Պատարագը կատարվել է այնպես, ինչպես պետք է կատարվեր։ Ինչ վերաբերում է վարչապետի այցին, ես ի սկզբանե այդ մասին տեղյակ չեմ էլ եղել»,- նշել է քահանան։ Ներկաները փոխանցել են, որ հավատավոր մարդիկ անակնկալի են եկել, երբ պատարագի ընթացքում եկեղեցի են մտել Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, որոնց հետևից ներս են մտել նաև անձամբ վարչապետը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող պատարագներում սովորաբար զեղչվում է կաթողիկոսի անունը` իշխանությունների հորդորով։ Կաթողիկոսի անունը պատարագի ժամանակ «զեղչելը» (չհիշատակելը) Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում դիտվում է որպես հակականոնական Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |