Զոհրաբյան․ Վեհափառն օգտվել է ցուցմունք չտալու իր իրավունքից![]() 23 փետրվարի 2026 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հարուցված քրգործի շրջանակում հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքից։ Այդ մասին Մայր տաճարի մոտ ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը: «Վեհափառ Հայրապետը հենց այդ օրը հրաժարվել էր ցուցմունք տալուց, քանի որ ուներ այդ իրավունը, ինչից էլ օգտվել է»,- ասաել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ որևէ գործողություն չի կատարվել, իսկ Վեհափառի դեմ հարուցված քրեական վարույթը նպատակ է ունեցել խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացումն և այդ նպատակին է ծառայել։ Զոհրաբյանը հիշեցրել է, որ հինգ եպիսկոպոսի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ, և այն ժամանակ, երբ Գարեգին Երկրորդը ունեցել է ինքնաթիռի տոմսեր ու պատրաստվել է մեկնել Եպիսկոպոսաց ժողովին, մեկ օր առաջ նրա դեմ գործ է հարուցվել։ Նրա խոսքով՝ դատարանը իրավունք չուներ միջամտելու Եկեղեցու գործերին, ինչը, ըստ նրա, համարժեք է այն իրավիճակին, երբ ամուսիններից մեկը դիմի դատարան և դատական ակտով ամուսնուն պարտավորեցնեն սիրել իրեն։ «Ես շատ բան եմ տեսել, բայց Էս մասշտաբի լկտի անարդարության չեմ հանդիպել»,- հայտարարել է փաստաբանը։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |