«Դեմոկրատական այլընտրանքը» ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի հետ![]() 23 փետրվարի 2026 - 10:57 AMT PanARMENIAN.Net - «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին։ Այդ մասին ասվել է կուսակցության 6րդ համագումարում: «Իրատեսական եմ համարում կոնսոլիդացիոն կենտրոնների ստեղծումը»,-հայտարարել է կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ իրատեսական է համարում փոքր քաղաքական ուժերի միավորումը ձևավորվող խոշոր բլոկերին և այդ ձևաչափով ընտրություններին մասնակցելը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը որոշում է կայացրել և, սա շատ կանխատեսելի որոշում էր, միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հեմ միասին մասնակցել առաջիկա ընտրություններին»-հայտարարել է Սունյանցը։ Սուրենյանցը ուտոպիա է անվանել ընդդիմության մեկ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու գաղափարը՝ ընդգծելով, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ամենապոպուլյարն է և զարգանում է։ Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ: «Դա լինելու է «առաջարկ Հայաստանին»։ Էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան »,–ասել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |