Աջափնյակի կրակոցների գործով 1 անձ է կալանավորվել, 5-ը՝ տնային կալանքի տակ են![]() 23 փետրվարի 2026 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Երևանի Աջափնյակ վարչական շրջանում արյունալի միջադեպի մասնակիցներից 1-ը կալանավորվել է, մյուսները տնային կալանքի տակ են։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների առնչությամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել 12 անձի նկատմամբ։ «Սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը»,– ասել են ՔԿ–ից։ Փետրվարի 18-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանի Աբելյան փողոցում։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են ատրճանակից և ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ, ինչպես նաև արյան հետքեր։ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 7 վիրավորներից մեկը մահացել է վիրահատության ընթացքում, իսկ մյուս վեցը վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնացել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |