Օզբիլիս․ Սպերցյանը սպասում է ճիշտ առաջարկի![]() 24 փետրվարի 2026 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սպասում է հարմար առաջարկի, ասել է Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արազ Օզբիլիսը: Նա նաև նշել է, որ Սպերցյանը շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունի իր գործին, գրում է Metaratings.ru-ն: «Նա սպասում է տեղափոխության համար ճիշտ առաջարկի։ Եթե նա ուզում է եվրոպական կարիերա կառուցել, պետք է առաջին քայլն անի։ Պետք է տեղափոխվել ոչ այնքան ուժեղ ակումբ, այնուհետև աստիճանաբար բարձրանալ մեծ թիմեր», - ասել է Օզբիլիսը։ Նա նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք Սպերցյանը հավաքականում փոխարինել է Հենրիխ Մխիթարյանին: «Ոչ ոք չի փոխարինի Հենրիխին: Մենք խոսում ենք մի ֆուտբոլիստի մասին, որը 4 անգամ խաղացել է եվրագավաթների եզրափակչում: Չգիտեմ նույնիսկ, թե հաջորդ անգամ երբ որևէ հայ ֆուտբոլիստ կկարողանա հասնել նման հաջողության»,-ասել է նա: Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Մրցաշրջանի առաջին հատվածում նա «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ և կատարելով 12 արդյունավետ փոխանցում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |