Պապիկյանն Իրանում քննարկել է համագործակցությունը ԶՈւ շտաբի պետի հետ![]() 24 փետրվարի 2026 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Իրանու գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Փետրվարի 24-ին նա հանդիպել է նաև Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրան է մեկնել փետրվարի 23-ին։ Փետրվարի 24-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |