ՀՀ-ն ու Ղազախստանը կգործակցեն ռազմական հետախուզության ոլորտում![]() 5 մարտի 2026 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության մասին որոշումը։ Փաստաթուղթը նախատեսել է ձևավորել երկու պետությունների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության իրավական հիմք, հայտնում է Radar Armenia-ն: Այն ներառում է լիազորված կառույցների ղեկավարների պաշտոնական այցելություններ, ինչպես նաև փորձագետների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումներ։ Բացի այդ, նախատեսվում է փոխանակել հետախուզական տեղեկություններ ահաբեկչական և ծայրահեղական կառույցներին հակազդելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Համաձայնագրով սահմանվում է, որ կողմերը պարտավորվում են ապահովել համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվության պաշտպանությունը և այն չփոխանցել երրորդ կողմի՝ առանց համապատասխան կողմի գրավոր համաձայնության։ Նշվել է նաև, որ կողմերը չեն իրականացնելու միմյանց դեմ ուղղված ռազմական հետախուզական գործունեություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |