Ֆարմանյան. Իմպիչմենտով հեռացրեք Նիկոլին՝ ի՞նչ ընտրություն, ի՞նչ հունիս![]() 5 մարտի 2026 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ընդդիմությանը կոչ է արել իմպիչմենտով հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ հայտնի չէ, թե ինչ կլինի մինչև հունիս՝ «ի՞նչ է մնալու երկրից»: «Ժամ առաջ, րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից: Նա այս օրհասական իրավիճակում ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի գոյության ու հայ ժողորդի անվտանգության համար, քան մեզ մոտեցող սարսափելի ցունամին: Ադրբեջանն ու Թուրքիան, կարծես, ներքաշվում են Իրանի դեմ գործողություններում՝ դրանից բխող հավանական սցենարներով: Ընդդիմությու՛ն, իրար գլուխ եկեք, շատ արագ վարչապետի ընդունելի միասնական թեկնածու առաջադրեք ու ԱԺ-ում իմպիչմենտի միջոցով հեռացրեք Նիկոլին: Ի՞նչ ընտրություն: Ի՞նչ հունիս: Մինչև հունիս ի՞նչ է մնալու՝ երկրից, ձեզնից... Հայաստանն անտեր էլ չէ՝ դարպասները ներսից բացված են: Արագ համախմբվեք բոլորով, ձևավորեք ազգային համերաշխության կարող ու «ձվերով» կառավարություն. թող Հայաստանը գոնե գոյության շանս ստանա: Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում թացը չորից չեք տարբերելու ու նիկոլից ավելի նիկոլ եք լինելու»,-գրել է նա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է քաղաքական երկխոսություն և կոնսուլտացիաներ մեկնարկելու մեր նախաձեռնության մասին` նշելով, որ խորապես մտահոգված է վերջին շրջանում երկրում արձանագրվող բացասական զարգացումների նոր դրսևորումներով։ ՀՀԿ-ն կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական հասարակությանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ «վեր կանգնել կուսակցական և խմբային նեղ շահերից և միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |