Սան Ֆրանցիսկոյում քննարկվել են ՀՀ և OpenAI-ի համագործակցության հնարավորությունները![]() 6 մարտի 2026 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում՝ OpenAI ընկերության կենտրոնակայանում, մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին։ Գագաթաժողովի ընթացքում դեսպան Մկրտչյանը OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության և արհեստական բանականության ոլորտներում ընկերության և հայկական կողմի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև կլոր սեղան քննարկում՝ տարբեր երկրների կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկման ժամանակ դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտեցումներն ու կրթության ոլորտում առկա առաջնահերթությունները։ Միջոցառմանը մասնակցել են այն պետությունների ներկայացուցիչները, որոնք արդեն համագործակցում են OpenAI ընկերության հետ կամ հետաքրքրված են նման համագործակցության հնարավորություններով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |