Կաթողիկոսն ու Սբ Աթոռի նվիրակը խոսել են ՀՀ-ում եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին![]() 6 մարտի 2026 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Անտե Յոզիչին, խոսել տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացության մասին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը, հայտնում է Մայր Աթոռը: Վերջում Ամենայն Հայոց հայրապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ Լեոն 14-րդ պապին: Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |