Հայաստանն ու Սամոան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել![]() 7 մարտի 2026 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Սամոան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Մարտի 5-ին Նյու Յորքում ստորագրվել է համատեղ կոմյունիկե, հայտնում է ԱԳՆ-ն։ Փաստաթուղթը ստորագրել են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սամոայի Անկախ Պետության մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերուն։ Այսպիսով, Սամոան դարձել է 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |