Թաթոյան. ՀՀ ապագան «միութենական կազմում» պատկերացնողները կամ Փաշինյանի գործակալներն են, կամ անհայրենիքներ![]() 10 մարտի 2026 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողները կամ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի գործակալներն են ու օգնում են նրան, որ «փրկիչ» ներկայանա, կամ շարքային անհայրենիքներ», ֆեյսբուքյան էջում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը: «Իսկ հիմա՝ կոնկրետ ՔՊ-ին ու նրա քարոզիչներին. Հայաստանի անկախության «փրկիչնե՛ր», ամեն օր քայքայում եք, ուղղակի էրոզիայի եք ենթարկում մեր երկրի անվտանգությունը ու թաքուն եք պահում մեզանից: Մի քանի օր առաջ փաստերով ամեն ինչ ցույց տվեցի։ Դո՞ւք եք մեր ինքնիշխանության երաշխավորը, դո՞ւք եք դիրքորոշում ակնկալողները։ Ալիևի հայտարարությունները լսում եք, սեղանի տակից դուրս չեք գալիս: Բա խոսեք, բան չունե՞ք ասելու մեր սահմանները ձեր լուռ թույլտվությամբ ձևափոխող Ադրբեջանին, թե՞ Ադրբեջանի հետ միութենական պետություն էլ դուք ուզենաք մտնել: Չփորձե´ք մեզ ներքաշել ձեր խաղերի մեջ: Ահա, թե ինչու եմ ասում, որ ես լինելու եմ Հայաստանի թեկնածուն առաջիկա ընտրություններում։ Ես իմ որոշումներում մշտապես առաջնորդվելու եմ Հայաստանի շահով»,գրել է նա: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, մեկնաբանելով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն պետք է դառնա Միութենական պետության մաս, ասել է, որ «նրա նմանները ծոծրակները կտեսնեն, բայց Հայաստանի անկախության կորուստ նորից չեն տեսնի»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |