Փաշինյան․ Մեր կարևոր խնդիրներից է, որ ղարաբաղցիների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով![]() 11 մարտի 2026 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Արցախցիներն առհավետ պետք է տնավորվեն ՀՀ-ում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդում ունեցած ելույթի ժամանակ: «Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ փախստական դարձած մեր քույրերի ու եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով»,-ասել է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը: Վարչապետը նշել է, որ այս հարցում իր մոտեցումն ու ռազմավարությունը հստակ են։ «Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ու առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում»,-հայտարարել է նա: Նրա խոսքով՝ կառավարությունը արդեն իրականացնում է բնակարանային ապահովման ծրագիր, որի շրջանակում մինչև այժմ շահառու է դարձել 4886 ընտանիք։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ այդ խնդրի լուծման և խաղաղության ամրապնդման համար Հայաստանը զգալի աջակցության կարիք ունի միջազգային գործընկերների կողմից։ «Մենք մեր միջազգային գործընկերների՝ հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդման ուղղված այդ խնդիրը լուծելու համար»,-ասել է նա։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |