Փաշինյան․ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին![]() 13 մարտի 2026 - 12:36 AMT PanARMENIAN.Net - 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր տեսանյութում: Անդրադառնալով Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց գրերին և առաջին թարգմանությանը՝ նա նշել է, որ շատ է մտածել այն բանի շուրջ, թե ինչու է Մաշտոցն առաջինը հայերեն թարգմանել Աստվածաշնչի «Առակաց գրքի» առաջին նախադասությունը. «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները…»։ «Ոչ մի գիտական հիմնավորում չկա, թե ինչու է հատկապես այդ նախադասությունից սկսել Մեսրոպ Մաշտոցը․․․ Եկել եմ այն եզրակացության, որ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026 թվականին: Եվ մեր խնդիրն է, որ այդ խաչմերուկում կանգնած լինելով, մեր ճանապարհը շարունակենք այնպես, որպեսզի հետագայում «Ողբամ քեզ, Հայո՛ց աշխարհը» չգրվի»,-ասել է վարչապետը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |