Արմինե Օհանյանին ՔԿ են կանչել՝ 2024-ի խմբագրականի պատճառով![]() 18 մարտի 2026 - 10:21 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե, հայտնում է Hraparak.am-ը։ Պատճառը դեռևս 2024-ին գրված խմբագրականն է, որն, ըստ ՔԿ-ի, իշխանափոխության կոչեր է պարունակում: «Ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական ռեժիմը որոշել է լռեցնել ազատ մամուլին: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մի քանի ազատ լրատվամիջոցի խմբագիր հայտնվելու է իրավապահների թիրախում և նրանցից մեկը լինելու է «Հրապարակի» խմբագիրը, ով մշտապես քննադատում է գործող իշխանություններին: Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է, որն, ըստ ՔԿ-ի պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր: Քրեական օրենսգրքի այս 422 հոդված փրկօղակ է դարձել իշխանության համար և քաղաքական հետապնդումների գլխավոր գործիքն է այժմ: Այդ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Սամվել Կարապետյանին և Միքայել Աջապահյանին: Թե ինչպես կվարվի Քննչական կոմիտեն Արմինե Օհանյանի դեպքում, պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում: Առայժմ Օհանյանին հրավիրել են որպես վկա հարցաքննության և նա նաև ստորագրել է նախաքննական գաղտնիք չբացահայտելու գրության տակ»,-ասվում է հրապարակման մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |