Քուվեյթից և Իրաքից Թբիլիսի հասած ՀՀ քաղաքացիների տեղափոխումը կազմակերպվել է դեսպանության աջակցությամբ

Քուվեյթից և Իրաքից Թբիլիսի հասած ՀՀ քաղաքացիների տեղափոխումը կազմակերպվել է դեսպանության աջակցությամբ

PanARMENIAN.Net - Վրաստանում ՀՀ դեսպանությունը աջակցություն է ցուցաբերել Քուվեյթից և Իրաքից Ռիադ-Թբիլիսի չվերթով մարտի 18-ին ժամանած 18 քաղաքացու Երևան տեղափոխման հարցում: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներին դիմավորել է դեսպան Աշոտ Սմբատյանը: Նրանց համար միկրոավտոբուսով կազմակերպվել է անվճար ուղևորություն դեպի Երևան։

Դեսպանությունը նաև ապահովել է Դոհա-Թբիլիսի չվերթով ժամանած 5 ուսանողի անվճար տեղափոխումը Երևան»,-ասվում է գրառման մեջ:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

 Ուշագրավ
---