Գալյան․ Համաներում չի նախատեսվում, շեշտը դրվելու է պատժից վաղաժամկետ ազատման վրա![]() 23 մարտի 2026 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հաճախ են հարց բարձրացնում՝ համաներում նախատեսվում է, թե ոչ՝ շեշտը դրվելու է պատժից վաղաժամկետ ազատման վրա, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը: «Մենք ավելի շեշտադրելու ենք անհատական մոտեցումները, որպեսզի վստահ լինենք, որ հասարակություն վերադարձող անձն ավելի մեծ պոտենցիալ ունի վերաինտեգրման և վերսոցիալականացման ճանապարհն ավելի հարթ է անցել։ Այդ պատճառով կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Ըստ նախարարի՝ 2025-ին պատժից պայմանական ազատվել է 170 անձ, ինչը 32-ով ավելի է 2024-ի ցուցանիշից։ «Այս տարի արդեն ունենք 40 անձ, որոնք ազատվել են պատժից։ Եթե նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, 15-ից ավելի անձով ավելի է»,- ասաց նա։ Ավելի վաղ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ համաներում Հայաստանում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |