Փաշինյանն ու Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգը, նաև՝ էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում![]() 23 մարտի 2026 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր: Նրանք պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության մի շարք ոլորտների՝ ներառյալ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ուղղությունները, գրում է ՌԻԱ Նովոստին: «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, ներառյալ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |