«Հրապարակի» գլխավոր խմբագիր դեմ քրեական գործ չի հարուցվի![]() 24 մարտի 2026 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Դատախազը որոշում է կայացրել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը: «Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի մարտի 18-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունվարի 10-ին Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով դատախազը 2026 թվականի մարտի 23-ին որոշում է կայացրել Ա.Օ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին»,- հայտնել են Դատախազությունից: Վերը նշված դրույթով նախատեսվում է, որ քրեական հետապնդում չի կարող սկսվել, իսկ արդեն սկսված վարույթը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն վերագրվող արարքը: Օրեր առաջ Արմինե Օհանյանին հրավիրել էին Քննչական կոմիտե՝ 2025-ի տարեվերջին «Հրապարակ» օրաթերթում նրա գրած խմբագրականի համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |