Աբիսողոմոնյանն ու Իշիկավան քննարկել են ՄԱԿ կառույցի շրջանակում գործակցության ընդլայնման հնարավորությունները![]() 24 մարտի 2026 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (ՄԱԿ Կանայք) Վրաստանի ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի պատասխանատու Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ կառույցի միջև ձևավորված ոլորտային համագործակցության և դրա ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև այս տարի Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները համաժողովի կազմակերպման վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության ապահովումը և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության կարևորությունը։ Նա նաև շեշտել է կենսաբազմազանության ոլորտում կանանց առաջնորդության և գենդերային հավասարության խթանման ուղղությամբ նախաձեռնությունների նշանակությունը։ Քննարկվել են նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման ՀՀ երրորդ ազգային ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |