Վարդևանյան․ Կարապետյանի գործի նախաքննությունն ավարտվել է, այն բաղկացած է 135 հատորից![]() 28 մարտի 2026 - 13:12 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործը կազմված է 135 հատորից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը: Նա նշել է, որ այդ «հատորներին» ծանոթանալու համար իրենց տրվել էր 15 ժամ: «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց: Այն բաղկացած է 135 հատորից: Այդ «հատորներին» ծանոթանալու համար մեզ տրվել էր շուրջ 15 ժամ: Ի դեպ այդ գործողությամբ Քննչականը ևս ընդունեց, այս գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում: Վստահ եղեք՝ սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու։ Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,-ասվում է գրառման մեջ: ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի, ինչպես նաև ՀԷՑ տնօրենների քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան փոխանցելու համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |