Սբ Աննայում վարչապետի շուրջ միջադեպից հետո քրգործ է հարուցվել․ 3 անձ ձերբակալվել է![]() 30 մարտի 2026 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի շուրջ միջադեպի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտություն): Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, հայտնում է Արմենպրեսը: Ձերբակալվել է 3 անձ: Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից», հայտնում է Aravot.am-ը: «Եկեղեցում, որ էդ մի քանի մարդը աղմուկ էին անում, մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռեր», Ազգային ժողովրդավարական Բեւեռ քաղաքական ուժի ներկայացուցիչներին էին»,- ասել է Փաշինյանը: «Մի խոսքով՝ Կիլիկիան առանց զոհերի գրավողները»,- հեգնել է Եղոյանը: «Այո՛, Կիլիկիան առանց զոհերի գրավողները»,- հաստատել է Փաշինյանը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալված 3 անձից 2–ը եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, նրանք դպրոցական են։ Այդ մասին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան: Եղբայրները երկվորյակներ են, նրանք չափահաս են։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |