ՊՊԾ պետ․ Եկեղեցում միջադեպի ժամանակ ծառայողների գործողություններն անհրաժեշտ և բավարար էին![]() 6 ապրիլի 2026 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՊՊԾ ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար, հայտնել է ծառայության պետ Արթուր Գասպարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը: «2026 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում պետական պահպանության օբյեկտի նկատմամբ քաղաքացու ոտնձգությունը կանխելու ընթացքում ՊՊԾ ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար՝ ուղղված լինելով պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխարգելելուն, վերջիններիս ուղղված սպառնալիքները չեզոքացնելուն և վտանգավոր հետևանքների առաջացումը կանխելուն»,- հայտնել է Գասպարյանը։ ՊՊԾ պետն ընդգծել է՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման, վերջիններիս ուղղված սպառնալիքները չեզոքացնելու և ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայությանծառայողները, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն, իրավունք ունեն ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կիրառելու Օրենքով նախատեսված կարգով և դեպքերում: Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում: Երկվորյակներից Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատողը Սուրբ Աննա եկեղեցում հարվածում կալանավորված 18-ամյա Դավիթին։ Նա նույն անվտանգության աշխատակիցն է, ով Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագի ժամանակ փակել էր երիտասարդի բերանը, ով ասել էր, որ կարգալույծն իրավունք չունի պատարագ մատուցելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |