ԲՏԱ նախարար․ ԱԲ դարաշրջանում 3 ռեսուրս է վճռորոշ լինելու փոքր երկրների համար![]() 14 ապրիլի 2026 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Ապագայի տեսլականը» խորագրով TEDx ֆորումում անդրադարձել է արհեստական բանականության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, ինչպես նաև Հայաստանի դիրքին համաշխարհային տեխնոլոգիական քարտեզում։ Հայրապետյանը նշել է, որ համաշխարհային տնտեսությունը տեղափոխվել է դեպի արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի զարգացման նոր փուլ, որտեղ փոքր պետությունները հնարավորություն են ստացել ձեռք բերել ռազմավարական առավելություն՝ ճիշտ առաջնահերթություններ ընտրելու և առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու դեպքում։ Նշված համատեքստում նախարարը առանձնացրել է երեք հիմնական ռեսուրս, որոնք որոշիչ նշանակություն են ունենալու փոքր երկրների համար՝ էներգետիկ կարողությունները, բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքները և մարդկային կապիտալը։ Հայրապետյանն ընդգծել է, որ ԱԲ դարաշրջանում Հայաստանի հաջողությունը կախված է այս երեք ռեսուրսների համաժամանակյա և հետևողական զարգացումից։ Նրա դիտարկմամբ՝ արդյունավետ ռազմավարության կիրառման պարագայում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը միջազգային տեխնոլոգիական միջավայրում և հանդես գալ որպես մրցունակ դերակատար ձևավորվող նոր տնտեսական համակարգում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |