Բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Ղումաշյանին![]() 14 ապրիլի 2026 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է նրա կուսակից Գոհար Մելոյանը: Նա հիշեցրել է, որ Ղումաշյանը նորածին երեխա ունի: «Գոհար Ղումաշյանը նորածին, մանկահասակ երեխայի մայր է, սա ապօրինի, անհեթեթ հիմքերով հերթական բռնաճնշումն է: Սա իշխանության հերթական վախերի դրսևորում է»,- նշել է Մելոյանը։ Նա նաև նշել է, որ գնում են Մոսկովյան 1, պարզելու բերման ենթարկելու պատճառը: Նույն կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը ևս արձագանքել է տեղի ունեցածին: «Հիմա գտնվում եմ հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց: Ուզում եմ նշել, որ Ղումաշյան Գոհարի փոքրիկը 40 օրականից վերջերս նոր դուրս է եկել։ Սա է պատկերը այս վախկոտ իշխանությունների, ընկնում են անգամ կանանց հետևից, ապօրինի ձերբակալություններով։ Հավաքվում ենք հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց, փորձում ենք հասկանալ ինչ է կատարվում և այս վախկոտ իշխանականները ինչով են զբաղված»,-ասել է նա: Ավելի ուշ Մելոյանն ասել է, որ Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ բարեգործության արգելքի հիմքով են հրավիրել կոմիտե, հայտնում է Sputnik Արմենիան: «Ակնհայտ է, որ իրավական գործընթացի հետ գործ չենք կարող ունենալ։ Բոլոր այն դրվագները, որոնք հայտարարում, մեզ հետ կապում են, իրավական այնպիսի բացահայտումներ, զարգացումներ են եղել, որ նախաքննության արգելքով պայմանավորված` շատ գործընթացների չենք կարող անդրադառնալ, բայց մի պնդում կարող եմ անել՝ սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են»,- ասել է Մելոյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |