Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով![]() 18 ապրիլի 2026 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելով անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական ծառայությունների մատուցումը: Դեսպանության գործարկած թեժ գծերը շարունակում են գործել՝ +961 3 157 305, +961 3 536 041, հայտնում է ԱԳՆ-ն: Նախարարությունից նաև հայտնել են, որ Լիբանանի օդային տարածքը բաց է, և շաբաթական երկու անգամ իրականացվել են Բեյրութ-Երևան ուղիղ չվերթներ։ Միաժամանակ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ քննարկելու զարգացումներից բխող հնարավոր մարտահրավերները և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հարցերը։ ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է նաև Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը, որն իրականություն է դարձել ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ և կարևոր քայլ է իրավիճակի լարվածության նվազեցման ուղղությամբ: ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը՝ կողմերի տարածքային ամբողջականության հարգմամբ։ Ապրիլի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արգելել է Իսրայելին հարվածներ հասցնել Լիբանանին՝ ընդգծելով, որ նման գործողություններ այլևս չեն կրկնվի։ Իսրայելը և «Հզբոլլահ» շարժումը հաստատել են իրենց համաձայնությունը տասնօրյա հրադադարին, որը ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին՝ ժամը 00:00-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |