Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու պարգևատրվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներով

Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու պարգևատրվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներով

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի նախկին անդամ, Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվում անցկացված Եվրոպայի առաջնության հրում վարժության և երկամարտի բրոնզե մեդալներին, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

2019 թվականին Եվրոպական ծանրամարտի ֆեդերացիայի կողմից կիրառված որակազրկումների հետևանքով Աղասյանի հետ նույն՝ 85 կգ քաշային կարգում հանդես եկած մարզիկները զրկվել են իրենց մեդալներից։

Պարգևատրման արարողությունը անցկացվել է Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցած Եվրոպական ծանրամարտի ֆեդերացիայի կոնգրեսի ընթացքում։

Աղասյանի մեդալները ստացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, և դրանք առաջիկա օրերին փոխանցվելու են մարզիկի ընտանիքին։

Աղասյանը մահացել է 2019 թվականին՝ ավտովթարի հետևանքով։

Աղասյանը եղել է Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Մարզական կարիերան ավարտել է 2017 թվականին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---