Մի շարք կուսակցությունների ղեկավարներ տուգանվել են հաշվետվություն չներկայացնելու համար![]() 20 ապրիլի 2026 - 15:09 AMT PanARMENIAN.Net - «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության տնօրեն Ժասմեն Բաբայանը, «Հայք» լիբերալ կուսակցության նախագահ Հայկ Մաղաքելյանը և «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը տուգանվել են: Նրանք չեն ներկայացրել կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ 2025 թվականի տարեկան հաշվետվությունը համապատասխան հանձնաժողովին, հայտնում է Factor.am-ը: Կուսակցությունների ղեկավարներից և ոչ մեկը վարույթի վերաբերյալ դիրքորոշում և պարզաբանումներ չի ներկայացրել։ Արտակ Գալստյանը, Ժասմեն Բաբայանը, Հայկ Մաղաքելյանը և Արսեն Սարգսյանը տուգանվել են՝ յուրաքանչյուրը 40 հազար դրամի չափով։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |