Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն![]() 20 ապրիլի 2026 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի հավաքականը նվաճել է առաջին մեդալը 2026 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվել է Վրաստանի Բաթում քաղաքում։ Երկամարտում 274 կգ ընդհանուր արդյունքով Գառնիկ Չոլաքյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Չոլաքյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 120 կգ և 124 կգ՝ դառնալով արծաթե մեդալակիր այս ձևում, հայտնում է Արմենպրեսը: Հրում վարժությունում հայ մարզիկը բարձրացրել է 145 կգ և 150 կգ, ինչի արդյունքում նվաճել է բրոնզե մեդալ։ Նույն քաշային կարգում 275 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն է դարձել Բուլղարիան ներկայացնող Անգել Ռուսևը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |