Վերականգնվել է պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը![]() 21 ապրիլի 2026 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է մի շարք ընկերությունների կողմից անապրանք գործարքների իրականացման և առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարման դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը։ Վերականգնել է պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը։ «Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործությունների արդյունքում ընկերություններից մեկի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 326 մլն ՀՀ դրամի վնասը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |