ԱԳՆ․ Երևանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին որոշումը![]() 21 ապրիլի 2026 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը՝ ՀՀ-ում նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ, որը միտված է ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և խառնածին սպառնալիքների դեմ պայքարին, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը: «Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, որը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա, մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՄ արտգործնախարարները հաստատել են Հայաստանում Միության նոր առաքելության տեղակայումը։ Նախատեսվել է, որ առաքելությունը գործելու է երկու տարի և նպաստելու է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև հասարակության դիմակայունության բարձրացմանը՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղություններով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |