Նիդերլանդների դեսպան. Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը![]() 24 ապրիլի 2026 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը: «Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915–1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը: Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար։ Միանում ենք հայերին և խոնարհվում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի և վերապրողների առաջ»,-գրել է դեսպանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |