Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախնական ընտրացուցակները![]() 28 ապրիլի 2026 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի՝ ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները․ տեղեկացնում է ՆԳՆ-ն։ Դրանք հրապարակվել են ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում՝ քվեարկության օրվանից 40 օր առաջ: «Ներքին գործերի նախարարության հարթակում արդեն հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։ Հարթակում, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են նաև ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ համայնքների և տեղամասերի։ «Ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «Ըստ տեղամասերի» բաժինը»,- ասված է հաղորդագրությունում։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |