Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում![]() 12 մայիսի 2026 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Հունաստանի Տրիկալա քաղաքում անցկացված Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 13 մարզիկով և նվաճել 4 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալակիրներ են դարձել Էլեն Եփրեմյանը, Էրիկ Կոստանդյանը, Ալեն Եգորյանը և Մհեր Թեմիրյանը։ Վիկտորյա Հայրապետյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Վահագն Հակոբյանը, Արթուր Զաքարյանը, Դավիթ Մարաբյանը և Վոլոդյա Մկրտչյանը արժանացել են բրոնզե մեդալների, հայտնում է ֆեդերացիան: Հայ մարզիկները մրցավայր են մեկնել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Մարզիկներին ուղեկցել են նաև մարզիչներ Գևորգ Մանուկյանը և Սարգիս Հակոբյանը։ Հայաստանի առաջնության հաղթողներին ֆեդերացիան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով։ Եվրոպայի առաջնությանը մասնակցել է մոտ 450 մարզիկ՝ 23 երկրից։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |