Անանյան․ Եթե Մարալիկում մարդը անձնագրային ծառայության խնդիր ունի, չպետք է կիլոմետրերով հասնի Արթիկ![]() 14 մայիսի 2026 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Անձնագրային բաժանմունքների օպտիմալացման որոշումը պետք է վերանայվի, հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Անանյանը Մարալիկում: «Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավի ընթացքում Մարալիկ քաղաքի բնակիչներից մեկը դժգոհել է անձնագրային բաժանմունքների օպտիմալացման հետևանքներից՝ նշելով, որ Անի համայնքի բնակիչներն այժմ ստիպված են անձնագրային ծառայությունների համար հասնել Արթիկ, հայտնում է Aysor.am-ը: Ի պատասխան՝ կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ այդ որոշումը պետք է վերանայվի։ «Մենք պիտի վերականգնենք, որովհետև եթե Մարալիկում մարդը անձնագրային ծառայության խնդիր ունի, չպետք է կիլոմետրերով հասնի Արթիկ ու դեռ չիմանա՝ հերթը իրեն կհասնի, թե ոչ»,- նշել է Անանյանը։ Նրա խոսքով՝ իրականացված օպտիմալացումը քաղաքացիների համար ոչ թե հեշտացրել, այլ լրացուցիչ դժվարություններ է ստեղծել։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |