«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված անձի մասով քրվարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին![]() 15 մայիսի 2026 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդական, «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով (փողերի լվացումը): Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Ա.-ն իր կողմից հափշտակված 8 հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի օրինական ձեռքբերման պատրանք ստեղծելու, ինչպես նաև հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ իր մոր հետ կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրեր, որոնց արդյունքում խարդախության եղանակով հափշտակել է հիշյալ 8 հողամասը՝ միաժամանակ իրականացնելով հանցավոր ճանապարհով ստացված հողամասերի փոխանցում, ձեռքբերում, տիրապետում և տնօրինում, հայտնում է Քննչական կոմիտեն: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |