Տոնոյան․ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ խոսում է Ծառուկյանի որդու մասին![]() 15 մայիսի 2026 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ հայտարարություններ է անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի վերաբերյալ, հայտարարել է կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, հայտնում է Sputnik Արմենիան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին սպառնացել էր, որ Բելառուսից բերման է ենթարկելու Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին։ Նա հայտարարել էր, թե Ծառուկյանի որդին ոչ մի անգամ առաջնագծում չի կրակել, բայց կրակել է Կոտայքի մարզում և այժմ փախուստի մեջ է։ «Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ խոսում է Նվեր Ծառուկյանի մասին։ Իրեն վերապահում է դատավճիռ կայացնելու գործառույթ։ Ցավում եմ, որ քաղաքական պայքարն այս փուլում է, բայց հուսամ, որ կառուցողական դաշտ կվերադառնանք»,- ասել է Տոնոյանը։ Նա ընդգծել է, որ Փաշինյանը միանձնյա իրեն է վերապահել բոլոր իրավական համակարգերի աշխատանքի կարգավորման գործառույթը։ Տոնոյանը նաև հռետորական հարց է հնչեցրել, թե ինչի համար են ՆԳՆ նախարարը, ԱԱԾ տնօրենը և ՔԿ նախագահը, եթե, նրա խոսքով, բոլոր որոշումները կայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Նվեր Ծառուկյանը միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում տեղի ունեցած կրակոցների դեպքից հետո։ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատան աշխատակիցների և գործարար Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուքի, և հնչել էին կրակոցներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |