Փոխվարչապետը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը ՀՀ դիմադրողականության ավելացման ծրագրերում![]() 20 մայիսի 2026 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան ժամանած Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը ՀՀ դիմադրողականության ավելացման ծրագրերում: Նա ողջունել է մայիսի 19-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրված ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիրը: Բուդրիսի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է նաև տարածաշրջանային կապակցվածության օրակարգը, ինչպես նաև Հայաստանի կայուն զարգացման և խաղաղության տեսլականը։ ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել փոխանակվել իրենց կուտակած փորձով։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |