Փաշինյանի հետ վիճաբանած Օսիպյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան![]() 20 մայիսի 2026 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած և ավելի ուշ ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ «Այս պահին Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան։ Քիչ առաջ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ (բռնության հրապարակային կոչ), 297-րդ (խուլիգանություն) և 211-րդ (մի խումբ անձանց կողմից քարոզչություն իրականացնելուն խոչընդոտելը) հոդվածներով»,- գրել է Երիցյանը։ Փաստաբանի խոսքով՝ միջնորդությունը քննվելու է Ավանի նստավայրում, իսկ դատավորը դեռ հայտնի չէ։ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Դրանից առաջ նա սոցիալական ցանցում կատարել էր հետևյալ գրառումը․ «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |