ԱԱԾ-ն՝ Կարապետյանին առնչվող փաստաթղթում ռուսական ԱԴԾ-ի վերաբերյալ նշման մասին․ Պետական գաղտնիք է![]() 26 մայիսի 2026 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ից հայտնել են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում աշխատանքի վայրի հատվածում ռուսական ԱԴԾ-ի (ФСБ) նշման մասին տեղեկությունը պետական գաղտնիք է, տեղեկացնում է Factor.am-ը: «ԱԱԾ-ն իր գործառույթներն իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը, իսկ Ազգային անվտանգության մարմինների գործունեության և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններն ազգային անվտանգության ծառայությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի համաձայն դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և ․․․չեն կարող տրամադրվել»,- ասվում է հարցման պատասխանում։ Ռուսական The Insider պարբերականին հրապարակած փաստաթղթի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ՌԴ ՆԳՆ-ում առկա անձնագրային գործում աշխատանքի վայրի հատվածում նշված է եղել «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։ ՌԴ ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը The Insider-ին պարզաբանել է՝ այդ նշումը նշանակում է, որ քաղաքացուն ստուգելու դեպքում անհրաժեշտ է նախ դիմել այդ կառույցին: Նույն աղբյուրի տեղեկությամբ՝ նման կերպ սովորաբար նշվում են կառույցի վերահսկողության ներքո գործող օտարերկրացիները կամ ոչ հրապարակային տեղեկատուները։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |